Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 86

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 86

1. Եթե գնորդը ստացել է ապրանքը և մտադիր է պայմանագրի կամ սույն Կոնվենցիայի հիման վրա իրականացնել դրանից հրաժարվելու իրավունքը, նա պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք ողջամիտ են տվյալ հանգամանքներում ապրանքի պահպանման համար: Նա իրավունք ունի ապրանքը պահել, մինչև նրա ողջամիտ ծախսերը չհատուցվեն վաճառողի կողմից:

2. Եթե գնորդին ուղարկված ապրանքը նրա տրամադրությանն է հանձնվել նշանակման վայրում և նա իրականացնում է դրանից հրաժարվելու իր իրավունքը, գնորդը պետք է ստանձնի ապրանքի տնօրինությունը վաճառողի հաշվին՝ պայմանով, որ դա կարող է կատարվել առանց գինը վճարելու և առանց ոչ ողջամիտ անհարմարությունների կամ ոչ ողջամիտ ծախսերի: Տվյալ դրույթը չի կիրառվում այն դեպքում, երբ վաճառողը կամ նրա հաշվին ապրանքն ընդունելու համար լիազորված անձը գտնվում է ապրանքի նշանակման վայրում: Եթե գնորդը սույն կետի հիման վրա ստանձնում է ապրանքի տնօրինումը, նրա իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են նախորդ կետի դրույթներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։