ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 72
Հոդված 72
1. Եթե մինչև պայմանագրի կատարման համար սահմանված ժամկետը ակնհայտ է դառնում, որ կողմերից մեկը կկատարի պայմանագրի էական խախտում, մյուս կողմը կարող է հայտարարել այն լուծելու մասին:
2. Եթե ժամանակը թույլ է տալիս, կողմը, որը մտադիր է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին, պետք է ողջամիտ ծանուցում ուղարկի մյուս կողմին, որպեսզի նրան հնարավորություն տա տրամադրել իր կողմից իր պարտավորությունների կատարման բավարար երաշխիքներ:
3. Նախորդ կետի պահանջները կիրառելի չեն, եթե մյուս կողմը հայտարարել է, որ նա չի կատարելու իր պարտավորությունները: