Հոդված 73
Հոդված 73
1. Եթե այն դեպքում, երբ պայմանագիրը նախատեսում է ապրանքի մատակարարում առանձին մասնաքանակներով, կողմերից մեկի կողմից մասնաքանակներից ցանկացածի նկատմամբ իր պարտավորությունների չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում այդ մասնաքանակի նկատմամբ, մյուս կողմը կարող է հայտարարել այդ ապրանքի մասնաքանակի նկատմամբ պայմանագիրը լուծելու մասին:
2. Եթե կողմերից մեկի կողմից ցանկացած մասնաքանակի նկատմամբ իր պարտավորություններից որևէ մեկի չկատարումը մյուս կողմին արդարացված հիմքեր է տալիս ենթադրելու, որ տեղի է ունենալու պայմանագրի էական խախտում հետագա մասնաքանակների նկատմամբ, նա կարող է հայտարարել հետագայում պայմանագիրը լուծելու մասին` պայմանով, որ նա դա կանի ողջամիտ ժամկետում:
3. Գնորդը, որը հայտարարում է ապրանքի որևէ մասնաքանակի վերաբերյալ պայմանագիրը լուծելու մասին, կարող է միաժամանակ հայտարարել արդեն մատակարարված կամ մատակարարման ենթակա ապրանքների մասնաքանակների նկատմամբ պայմանագիրը լուծելու մասին, եթե դրանց փոխկապակցվածության պատճառով դրանք չեն կարող օգտագործվել կողմերի կողմից պայմանագրի կնքման պահին ենթադրվող նպատակով։