Հոդված 93
Հոդված 93
1. Եթե Պայմանավորվող պետությունն ունի երկու կամ ավելի տարածքային միավորներ, որտեղ իր սահմանադրությանը համապատասխան կիրառվում են սույն Կոնվենցիայի կարգավորման առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ տարբեր իրավական համակարգեր, նա կարող է ստորագրման, վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է իր բոլոր տարածքային միավորների վրա, կամ դրանցից միայն մեկի կամ մի քանիսի վրա և կարող է փոխել իր հայտարարությունը ցանկացած ժամանակ այլ հայտարարություն ներկայացնելու միջոցով:
2. Այդ հայտարարությունները հասցվում են ավանդապահի գիտությանը և դրանցում պետք է հստակ նշվեն այն տարածքային միավորները, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան:
3. Եթե սույն հոդվածին համապատասխան արված հայտարարության ուժով սույն Կոնվենցիան տարածվում է մեկ կամ մի քանի տարածքային միավորների վրա, այլ ոչ թե Պայմանավորվող պետության տարածքային բոլոր միավորների վրա և, եթե կողմի առևտրային կազմակերպությունը գտնվում է այդ պետությունում, ապա սույն Կոնվենցիայի նպատակների համար համարվում է, որ այդ առևտրային կազմակերպությունը չի գտնվում այդպիսի Պայմանավորվող պետությունում, եթե միայն այն չի գտնվում այն տարածքային միավորում, որի վրա տարածվում է սույն Կոնվենցիան:
4. Եթե Պայմանավորվող պետությունը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հայտարարություն չի անում, Կոնվենցիան տարածվում է այդ պետության տարածքային բոլոր միավորների վրա: