ՎՆԱՍՆԵՐ
Հոդված 74
Հոդված 74
Կողմերից մեկի կողմից պայմանագրի խախտման համար վնասները կազմում են պայմանագրի խախտման հետևանքով մյուս կողմի կրած վնասներին հավասար գումար՝ ներառյալ բաց թողնված օգուտը: Այդ վնասները չեն կարող գերազանցել այն վնասը, որը պայմանագիրը խախտող կողմը կանխատեսել էր կամ պետք է կանխատեսեր պայմանագիրը կնքելու պահին՝ որպես դրա հնարավոր խախտման հետևանք՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին նա այն ժամանակ գիտեր կամ պետք է իմանար: