ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար կողմի հայտարարությունները և այլ վարքագիծը մեկնաբանվում են նրա մտադրություններին համապատասխան, եթե մյուս կողմը գիտեր կամ չէր կարող չիմանալ, թե որն էր այդ մտադրությունը:
2. Եթե նախորդ կետը կիրառելի չէ, ապա կողմի հայտարարությունները և այլ վարքագիծը մեկնաբանվում են ըստ այն ըմբռնման, որը կունենար այն նույն որակով գործող ողջամիտ անձը, ինչ մյուս կողմը` համանման հանգամանքներում:
3. Կողմի մտադրությունը կամ ողջամիտ անձի ըմբռնումը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր համապատասխան հանգամանքները, ներառյալ բանակցությունները, ցանկացած պրակտիկան, որը կողմերը հաստատել են իրենց փոխհարաբերություններում, սովորույթները և կողմերի ցանկացած հետագա վարքագիծը: