Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 82

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82

1. Գնորդը կորցնում է պայմանագիրը լուծելու կամ վաճառողից ապրանքի փոխարինում պահանջելու իրավունքը, եթե գնորդի համար անհնարին է վերադարձնել ապրանքն ըստ էության այն նույն վիճակում, ինչ վիճակում նա այն ստացել է:

2. Նախորդ կետը չի կիրառվում.

ա) եթե ապրանքը վերադարձնելու կամ այն ըստ էության նույն վիճակում, ինչ վիճակում դա ստացվել է գնորդից, վերադարձնելու անհնարինությունը նրա գործողությունների կամ բացթողումների հետևանք չէ,

բ) եթե ապրանքը կամ դրա մի մասը անպիտան է դարձել կամ փչացել է 38-րդ հոդվածում նախատեսված զննության հետևանքով, կամ

գ) եթե ապրանքը կամ դրա մի մասը վաճառվել է սովորական առևտրի ընթացակարգով կամ գնորդի կողմից սպառողի օգտագործվել կամ վերափոխվել է նորմալ օգտագործման ընթացակարգով մինչև այն պահը, երբ նա հայտնաբերել է կամ պետք է հայտնաբերեր ապրանքի անհամապատասխանությունը պայմանագրին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։