Անցնել բովանդակությանը
ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 46

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46

1. Գնորդը կարող է պահանջել վաճառողի կողմից իր պարտավորությունների կատարում, եթե միայն գնորդը չի դիմել այդպիսի պահանջի հետ անհամատեղելի իրավական պաշտպանության որևէ միջոցի:

2. Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, գնորդը կարող է պահանջել փոխարինել ապրանքը միայն այն դեպքում, երբ այդ անհամապատասխանությունը հանդիսանում է պայմանագրի էական խախտում և ապրանքի փոխարինման մասին պահանջը հայտարարված է կամ 39-րդ հոդվածին համապատասխան տրված ծանուցման հետ միաժամանակ կամ դրանից հետո՝ ողջամիտ ժամկետում:

3. Եթե ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, գնորդը կարող է պահանջել վաճառողից վերացնել այդ անհամապատասխանությունը ուղղելու միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` դա ողջամիտ չէ: Ապրանքի անհամապատասխանությունը վերացնելու պահանջը պետք է հայտարարվի կամ 39-րդ հոդվածին համապատասխան արված ծանուցման հետ միաժամանակ կամ դրանից հետո` ողջամիտ ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։