Անցնել բովանդակությանը
ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 64

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 64

1. Վաճառողը կարող է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին`

ա) եթե գնորդի կողմից պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկի չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում,

բ) եթե գնորդը 63-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան վաճառողի կողմից սահմանված լրացուցիչ ժամկետի ընթացքում չի կատարում գինը վճարելու կամ ապրանքն ընդունելու իր պարտավորությունները, կամ հայտարարում է, որ նա դա չի անի այդ ձևով սահմանված ժամկետի ընթացքում։

2. Սակայն այն դեպքերում, երբ գնորդը վճարել է գինը, վաճառողը կորցնում է պայմանագիրը լուծելու մասին հայտարարելու իրավունքը, եթե նա չանի դա`

ա) գնորդի կողմից կատարման կետանցի նկատմամբ` մինչև այն պահը, երբ վաճառողն իմացել է տեղի ունեցած կատարման մասին, կամ

բ) կատարման կետանցից բացի, պայմանագրի ցանկացած այլ խախտման նկատմամբ՝ ողջամիտ ժամկետում՝

i) այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար այդպիսի խախտման մասին, կամ

ii) վաճառողի կողմից 63-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետն անցնելուց հետո, կամ այն բանից հետո, երբ գնորդը հայտարարել է, որ չի կատարի իր պարտավորությունները այդպիսի լրացուցիչ ժամկետի ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։