ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 3
Հոդված 3
1. Պատրաստման կամ արտադրման ենթակա ապրանքների մատակարարման պայմանագրերը համարվում են առուվաճառքի պայմանագրեր, եթե միայն ապրանքները պատվիրող կողմը այդ ապրանքների պատրաստման կամ արտադրման համար անհրաժեշտ նյութերի էական մասի մատակարարման պարտավորությունները չի վերցնում իր վրա:
2. Սույն Կոնվենցիան չի կիրառվում այն պայմանագրերի նկատմամբ, որոնցում ապրանքներ մատակարարող կողմի պարտավորությունները կայանում են աշխատանքի կատարման կամ այլ ծառայություններ մատուցելու մեջ: