Հոդված 18
Հոդված 18
1. Օֆերտայի հասցեատիրոջ հայտարարությունը կամ այլ վարքագիծը, որն արտահայտում է նրա համաձայնությունը օֆերտայի հետ, հանդիսանում է ակցեպտ: Լռությունը կամ անգործությունն ինքնըստինքյան ակցեպտ չեն հանդիսանում:
2. Օֆերտայի ակցեպտն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ օֆերենտը ստանում է նշված համաձայնությունը: Ակցեպն ուժ չի ունենում, եթե օֆերենտը չի ստանում նշված համաձայնությունը իր կողմից սահմանված ժամկետում, իսկ եթե ժամկետը սահմանված չէ, ապա ողջամիտ ժամկետում, հաշվի առնելով, ընդ որում, գործարքի հանգամանքները, այդ թվում` օֆերենտի կողմից օգտագործված կապի միջոցների արագությունը: Բանավոր օֆերտան պետք է ակցեպտավորվի անհապաղ, եթե հանգամանքներից այլ բան չի բխում:
3. Սակայն եթե օֆերտայի ուժով կամ իրենց փոխհարաբերություններում կողմերի հաստատած պրակտիկայի արդյունքում կամ սովորույթի ուժով օֆերտայի հասցեատերը կարող է առանց օֆերենտին իրազեկելու արտահայտել համաձայնությունը որևէ գործողություն կատարելու միջոցով, մասնավորապես` ապրանքի մատակարարմանը կամ գնի վճարմանն ուղղված գործողության միջոցով, ակցեպտն ուժի մեջ է մտնում այդպիսի գործողություն կատարելու պահին՝ պայմանով, որ դա կատարված է նախորդ կետում նախատեսված ժամկետի սահմաններում: