Հոդված 65
Հոդված 65
1. Եթե պայմանագրի հիման վրա գնորդը պետք է որոշի ապրանքի ձևը, չափսերը կամ ապրանքը բնութագրող այլ տվյալները և եթե նա չկազմի այդպիսի բնորոշող փաստաթուղթ համաձայնեցված ժամկետում կամ վաճառողի կողմից հարցում ստանալուց հետո ողջամիտ ժամկետում, վերջինս կարող է առանց վնաս հասցնելու ցանկացած այլ իրավունքներին, որոնք նա կարող է ունենալ, ինքը կազմի այդ փաստաթուղթը գնորդի այն պահանջներին համապատասխան, որոնք կարող են հայտնի լինել վաճառողին:
2. Եթե վաճառողն ինքն է կազմում փաստաթուղթը, նա պետք է մանրամասն տեղեկացնի գնորդին դրա բովանդակության մասին և սահմանի ողջամիտ ժամկետ, որի ընթացքում գնորդը կարող է կազմել այլ փաստաթուղթ: Եթե վաճառողից հաղորդում ստանալուց հետո գնորդը այդպիսով սահմանված ժամկետում չկատարի դա, վաճառողի կողմից կազմված փաստաթուղթը կլինի պարտադիր: