Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Օֆերտայի պատասխանը, որը նպատակ ունի ակցեպտ հանդիսանալ, բայց ներառում է լրացումներ, սահմանափակումներ կամ այլ փոփոխություններ, հանդիսանում է օֆերտայի մերժում և իրենից ներկայացնում է հանդիպակաց օֆերտա:

2. Սակայն օֆերտայի պատասխանը, որը նպատակ ունի ակցեպտ հանդիսանալ, բայց ներառում է օֆերտայի պայմաններն էապես չփոխող լրացուցիչ կամ տարբերվող պայմաններ, հանդիսանում է ակցեպտ, եթե միայն օֆերենտն առանց անհիմն ուշացման բանավոր չառարկի այդ տարաձայնությունների դեմ կամ այդ մասին ծանուցում չհղի: Եթե նա դա չանի, ապա պայմանագրի պայմաններ կհանդիսանան օֆերտայի պայմանները՝ ակցեպտում պարունակվող փոփոխություններով:

3. Ի թիվս այլնի, ապրանքի գնին, վճարմանը, որակին և քանակին, մատակարարման վայրին և ժամկետին, կողմերի միմյանց նկատմամբ պատասխանատվության չափին կամ վեճերի լուծմանը վերաբերող լրացուցիչ կամ տարբերվող պայմանները համարվում են օֆերտի պայմաններն էականորեն փոփոխող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։