Հոդված 42
Հոդված 42
Վաճառողը պարտավոր է մատակարարել արդյունաբերական սեփականության կամ այլ մտավոր սեփականության վրա հիմնված` երրորդ անձանց ցանկացած իրավունքից կամ պահանջից ազատ ապրանք, որոնց մասին պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ չէր կարող չիմանալ՝ պայմանով, որ այդպիսի իրավունքները կամ պահանջները հիմնված են արդյունաբերական սեփականության կամ այլ մտավոր սեփականության վրա.
ա) այն պետության օրենքով, որտեղ ապրանքը պետք է վերավաճառվի կամ այլ կերպ օգտագործվի, եթե պայմանագիրը կնքելու պահին կողմերը ենթադրում էին, որ ապրանքը կվերավաճառվի կամ այլ կերպ կօգտագործվի այդ պետությունում, կամ
բ) ցանկացած այլ դեպքում` այն պետության օրենքով, որտեղ գտնվում է գնորդի առևտրային կազմակերպությունը:
2. Նախորդ կետում նախատեսված վաճառողի պարտավորությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ`
ա) պայմանագիրը կնքելու պահին գնորդը գիտեր կամ չէր կարող չիմանալ այդպիսի իրավունքների և պահանջների մասին, կամ
բ) այդպիսի իրավունքները կամ պահանջները վաճառողի կողմից գնորդի ներկայացրած տեխնիկական գծագրերը, նախագծերը, բանաձևերը կամ այլ ելակետային տվյալները պահպանելու հետևանք են: