Հոդված 76
Հոդված 76
1. Եթե պայմանագիրը լուծվել և, եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, վնասի հատուցում պահանջող կողմը, կարող է, եթե նա չի կատարել գնում կամ վերավաճառում 75-րդ հոդվածի հիման վրա, պահանջել պայմանագրում նշված գնի և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գնի տարբերությունը, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ վնասների հատուցում, որոնք կարող են գանձվել 74-րդ հոդվածի հիման վրա: Սակայն, եթե վնասների հատուցում պահանջող կողմը պայմանագիրը լուծել է ապրանքն ընդունելուց հետո, պայմանագիրը լուծելու պահի ընթացիկ գնի փոխարեն կիրառվում է այդպիսի ընդունման պահի ընթացիկ գինը։
2. Նախորդ կետի նպատակներով ընթացիկ գին է համարվում այն գինը, որը գերակշռում է այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր մատակարարումը, կամ, եթե այդ վայրում գոյություն չունի ընթացիկ գին, այնպիսի մեկ այլ վայրի ընթացիկ գինը, որը ողջամիտ փոխարինող է հանդիսանում` հաշվի առնելով ապրանքի փոխադրման հետ կապված ծախսերի տարբերությունը: