Հոդված 101
Հոդված 101
1. Պայմանավորվող պետությունը կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան կամ դրա 2-րդ կամ 3-րդ Մասերը` ավանդապահին ուղարկելով պաշտոնական գրավոր ծանուցում:
2. Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումն ստանալուց հետո տասներկուերորդ ամսվան հաջորդող ամսվա առաջին օրը: Եթե ծանուցման մեջ նշված է չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու առավել երկար ժամկետ, ապա չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից նման ծանուցումն ստանալուց հետո այդ առավել երկար ժամկետը լրանալուց հետո:
Կատարված է Վիեննայում, հազար ինը հարյուր ութսուն թվականի ապրիլի տասնմեկին, մեկ օրինակով, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով տեքստերը հավասարապես նույնական են:
Ի հաստատումն որի, իրենց կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի հունվարի 1-ին: