Անցնել բովանդակությանը
ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 4 · ՌԻՍԿԻ ԱՆՑՈՒՄԸ

Հոդված 69

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69

1. 67-րդ և 68-րդ հոդվածների գործողության տակ չընկնող դեպքերում ռիսկն անցնում է գնորդին, երբ ապրանքն ընդունվում է նրա կողմից կամ, եթե նա չի կատարում դա սահմանված ժամկետում, այն պահից, երբ ապրանքը հանձնվում է նրա տրամադրությանը և նա ապրանքը չընդունելով թույլ է տալիս պայմանագրի խախտում:

2. Եթե, սակայն, գնորդը պարտավոր է ընդունել ապրանքը ոչ այն վայրում, որտեղ գտնվում է վաճառողի առևտրային կազմակերպությունը, այլ որևէ այլ վայրում, ռիսկն անցնում է, երբ վրա է հասել մատակարարման ժամկետը և գնորդը տեղեկացված է, որ ապրանքը հանձնվել է նրա տրամադրությանը այդ վայրում:

3. Եթե պայմանագիրը վերաբերում է դեռևս չնույնացված ապրանքին, համարվում է, որ ապրանքը չի հանձնվել գնորդի տրամադրությանը, քանի դեռ այն հստակ չի նույնացվել տվյալ պայմանագրի նպատակների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։