ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 45
Հոդված 45
1. Եթե վաճառողը չի կատարում պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկը, գնորդը կարող է`
ա) իրականացնել 46-52-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները,
բ) պահանջել վնասների հատուցում` ինչպես դա նախատեսված է 74-77-րդ հոդվածներով:
2. Գնորդի կողմից իրավական պաշտպանության այլ միջոցների իր իրավունքի իրականացումը չի զրկում նրան վնասների հատուցում պահանջելու իրավունքից:
3. Դատարանի կամ արբիտրաժի կողմից վաճառողին ոչ մի հետաձգում չի կարող տրամադրվել, եթե գնորդը դիմում է պայմանագրի խախտումից իրավական պաշտպանության որևէ միջոցի: