ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 52
Հոդված 52
1. Եթե վաճառողը մատակարարում է ապրանքը մինչև սահմանված ժամկետը, գնորդը կարող է ընդունել ապրանքը կամ հրաժարվել դրա ընդունումից:
2. Եթե վաճառողը մատակարարում է ավելի քանակությամբ ապրանք, քան նախատեսված է պայմանագրով, գնորդը կարող է ընդունել ապրանքը կամ հրաժարվել ավելի քանակության ապրանքի ընդունումից: Եթե գնորդն ընդունում է մատակարարման ավելի քանակությունն ամբողջությամբ կամ դրա մի մասը, նա պետք է վճարի դրա համար պայմանագրային դրույքով: