ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 51
Հոդված 51
1. Եթե վաճառողը մատակարարում է միայն ապրանքի մի մասը, կամ եթե մատակարարված ապրանքի միայն մի մասն է համապատասխանում պայմանագրին, 46-50-րդ հոդվածների դրույթները կիրառվում են պակասող մասի կամ պայմանագրին չհամապատասխանող մասի նկատմամբ:
2. Գնորդը կարող է հայտարարել պայմանագիրն ամբողջությամբ լուծելու մասին միայն այն դեպքում, եթե պայմանագրի մասնակի չկատարումը կամ ապրանքի մասնակի անհամապատասխանությունը պայմանագրին հանդիսանում են պայմանագրի էական խախտում: