ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 4 · ՌԻՍԿԻ ԱՆՑՈՒՄԸ
Հոդված 68
Հոդված 68
Ճանապարհին գտնվելու ժամանակ վաճառված ապրանքի նկատմամբ ռիսկը անցնում է գնորդին պայմանագրի կնքման պահից։ Սակայն որոշակի հանգամանքներում գնորդն իր վրա է վերցնում ռիսկը ապրանքը այն փոխադրողին հանձնելու պահից, որը տվել է փոխադրման պայմանագիրը հավաստող փաստաթղթերը։ Այնուամենայնիվ, եթե առուվաճառքի պայմանագրի կնքման պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորսվել կամ վնասվել է և նա դրա մասին չի հայտնել գնորդին այդ կորուստը կամ վնասվածքը մնում են վաճառողի ռիսկին: