Հոդված 31
Հոդված 31
Եթե վաճառողը պարտավոր չէ ապրանքը մատակարարել որևէ այլ որոշակի վայրում, նրա մատակարարման պարտավորությունը կայանում է.
ա) եթե առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում` ապրանքը գնորդին փոխանցելու համար այն առաջին փոխադրողին հանձնելու մեջ,
բ) եթե նախորդ ենթակետի գործողության տակ չընկնող դեպքերում պայմանագիրը վերաբերում է անհատապես որոշվող ապրանքին կամ չանհատականացված ապրանքին, որը պետք է վերցվի որոշակի պաշարներից կամ պատրաստվի կամ արտադրվի, և պայմանագիրը կնքելու պահին կողմերը գիտեին այն մասին, որ ապրանքը գտնվում է կամ պետք է պատրաստվի կամ էլ արտադրվի որոշակի վայրում` ապրանքը գնորդի տրամադրությանը այդ վայրում հանձնելու մեջ,
գ) այլ դեպքերում՝ ապրանքը գնորդի տրամադրությանը այն վայրում հանձնելու մեջ, որտեղ պայմանագրի կնքման պահին գտնվում էր վաճառողի առևտրային կազմակերպությունը: