Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

1. Եթե վաճառողը, պայմանագրին կամ սույն Կոնվենցիային համապատասխան, ապրանքը հանձնում է փոխադրողին և եթե ապրանքը պիտակավորման, բեռնամատակարարման փաստաթղթերի կամ այլ ձևով հստակ նույնացված չէ պայմանագրի նպատակների համար, վաճառողը պետք է փոխադրման ծանուցում տա գնորդին` նշելով ապրանքը:

2. Եթե վաճառողը պարտավոր է ապահովել ապրանքի փոխադրումը, նա պետք է կնքի այնպիսի պայմանագրեր, որոնք անհրաժեշտ են տվյալ հանգամանքներում պատշաճ փոխադրման միջոցներով և այդպիսի փոխադրման համար սովորական պայմաններով ապրանքը նշանակման վայր տեղափոխելու համար։

3. Եթե վաճառողը պարտավոր չէ ապահովագրել ապրանքը դրա փոխադրման ժամանակ, նա պարտավոր է գնորդի խնդրանքով նրան տրամադրել առկա ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է գնորդի կողմից այդպիսի ապահովագրումն իրականացնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։