ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 2
Հոդված 2
Սույն Կոնվենցիան չի կիրառվում.
ա) անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման համար ձեռքբերված ապրանքների վաճառքի նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը ցանկացած ժամանակ` մինչև պայմանագրի կնքումը կամ կնքման պահին, չի իմացել և չպետք է իմանար, որ ապրանքները ձեռք են բերվում մնա օգտագործման համար,
բ) աճուրդի միջոցով վաճառքի նկատմամբ,
գ) կատարողական վարույթի կամ օրենքի ուժով այլ ձևերով վաճառքի նկատմամբ,
դ) բորսային թղթերի, բաժնետոմսերի, ապահովագրական արժեթղթերի, շրջանառու փաստաթղթերի և դրամի վաճառքի նկատմամբ,
ե) օդային և ջրային փոխադրամիջոցների, ինչպես նաև օդային բարձիկներով նավերի վաճառքի նկատմամբ,
զ) էլեկտրաէներգիայի վաճառքի նկատմամբ: