Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

1. Օֆերենտի կողմից հեռագրով կամ նամակով ակցեպտի համար սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ հեռագիրը հանձնվել է ուղարկվելու համար, կամ նամակում նշված ամսաթվից, կամ, եթե նման ժամկետ նշված չէ՝ ծրարի վրա նշված ժամկետից: Օֆերենտի կողմից հեռախոսով, հեռատիպով կամ ակնթարթային կապի այլ միջոցների օգնությամբ ակցեպտի համար սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է հասցեատիրոջ կողմից օֆերտան ստանալու պահից:

2. Պետական տոները կամ ոչ աշխատանքային օրերը, որոնք ընկնում են ակցեպտի համար նախատեսված ժամկետների ընթացքում, այդ ժամկետները հաշվարկելիս չեն հանվում: Սակայն, եթե ակցեպտի մասին ծանուցումը նշված ժամկետի վերջին օրը տեղ չի կարող հասցվել օֆերենտի հասցեով այն պատճառով, որ օֆերենտի առևտրային կազմակերպության գտնվելու վայրում այդ օրը պետական տոն է կամ ոչ աշխատանքային օր, ապա ժամկետը երկարաձգվում է մինչև հաջորդ աշխատանքային օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։