Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

Եթե վաճառողը պարտավոր է փոխանցել ապրանքին վերաբերող փաստաթղթերը, նա պետք է դա կատարի պայմանագրով պահանջվող ժամկետում, վայրում և ձևով։ Եթե վաճառողը փաստաթղթերը փոխանցել է նշված ժամկետից շուտ, նա կարող է մինչև այդ ժամկետի ավարտը վերացնել փաստաթղթերում ցանկացած անհամապատասխանություն, պայմանով, որ նրա կողմից այդ իրավունքի իրականացումը գնորդին ոչ ողջամիտ անհանգստություն չի պատճառում կամ նրա համար ոչ ողջամիտ ծախսեր չի առաջացնում: Գնորդը, սակայն, պահպանում է սույն Կոնվենցիային համապատասխան վնասների փոխհատուցում պահանջելու իր իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։