Անցնել բովանդակությանը
ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 35

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35

1. Վաճառողը պետք է մատակարարի այնպիսի ապրանք, որը քանակով, որակով և նկարագրությամբ համապատասխանում է պայմանագրի պահանջներին և որը տարայավորված կամ փաթեթավորված է այնպես, ինչպես պահանջվում է պայմանագրով:

2. Բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը այլ կերպ են պայմանավորվել, ապրանքը չի համապատասխանում պայմանագրին, եթե այն`

ա) պիտանի չէ այն նպատակների համար, որոնց համար նույն նկարագրությամբ ապրանքը սովորաբար օգտագործվում է,

բ) պիտանի չէ ցանկացած կոնկրետ նպատակի համար, որի մասին գնորդը ուղղակի կամ անուղղակի կերպով տեղեկացվել է պայմանագիրը կնքելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հանգամանքներից հետևում է, որ գնորդը չի վստահել կամ նրա համար ողջամիտ չէր լինի վստահել վաճառողի կոմպետենտությանը և դատողությանը,

գ) չունի վաճառողի կողմից գնորդին որպես նմուշ կամ մոդել ներկայացված ապրանքի որակը,

դ) տարայավորված կամ փաթեթավորված չէ այդպիսի ապրանքների համար սովորական ձևով, իսկ դրա բացակայության դեպքում՝ տվյալ ապրանքի պահպանման ու պաշտպանության համար պատշաճ ձևով:

3. Վաճառողը պատասխանատվություն չի կրում նախորդ կետի ա-դ ենթակետերի հիման վրա ապրանքի ցանկացած անհամապատասխանության համար, եթե պայմանագիրը կնքելու պահին գնորդը գիտեր կամ չէր կարող չիմանալ այդպիսի անհամապատասխանության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։