ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 38
Հոդված 38
1. Գնորդը պետք է զննի ապրանքը կամ ապահովի դրա զննումը այնպիսի կարճ ժամկետում, որը գործնականորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում:
2. Եթե պայմանագրով նախատեսվում է ապրանքի փոխադրում, զննումը կարող է հետաձգվել մինչև ապրանքի նշանակման վայր հասնելը:
3. Եթե ապրանքի նշանակման վայրը փոփոխվել է փոխադրման ժամանակ կամ ապրանքը վերամատակարարվել է գնորդի կողմից և գնորդը այն զննելու ողջամիտ հնարավորություն չի ունեցել, իսկ վաճառողը պայմանագիրը կնքելիս գիտեր կամ պետք է իմանար նման փոփոխության կամ վերամատակարարման հնարավորության մասին, ապրանքի զննումը կարող է հետաձգվել մինչև դրա` նշանակման նոր վայր հասնելը: