ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 4
Հոդված 4
Սույն Կոնվենցիան կարգավորում է միայն առուվաճառքի պայմանագրի կնքումը և այդպիսի պայմանագրից բխող` վաճառողի ու գնորդի իրավունքներն ու պարտավորությունները: Մասնավորապես, այնքանով, որքանով Կոնվենցիայում այլ բան նախատեսված չէ, այն չի վերաբերում.
ա) պայմանագրի կամ դրա որևէ դրույթի կամ ցանկացած սովորույթի վավերականությանը,
բ) այն հետևանքներին, որը կարող է առաջացնել պայմանագիրը վաճառված ապրանքի սեփականության իրավունքի նկատմամբ: