Հոդված 48
Հոդված 48
1. 49-րդ հոդվածի պահպանման պայմանով՝ վաճառողը կարող է, նույնիսկ մատակարարման համար սահմանված ամսաթվից հետո, իր հաշվին վերացնել ցանկացած թերություն իր պարտավորությունների կատարման մեջ, եթե նա կարող է դա կատարել առանց ոչ ողջամիտ ուշացումների և գնորդի համար չստեղծելով ոչ ողջամիտ անհարմարություններ և անորոշություն` կապված վաճառողի կողմից գնորդի կրած ծախսերի փոխհատուցման հետ: Գնորդը, սակայն, պահպանում է սույն Կոնվենցիային համապատասխան վնասների հատուցում պահանջելու իրավունքը:
2. Եթե վաճառողը խնդրում է գնորդին տեղեկացնել, թե նա կընդունի՞ արդյոք պարտավորության կատարումը, և գնորդը չի կատարում այդ խնդրանքը ողջամիտ ժամկետի ընթացքում, վաճառողը կարող է իրականացնել կատարումը իր հարցումում նշված ժամկետում: Գնորդը չի կարող այդ ժամկետի ընթացքում դիմել վաճառողի պարտականությունների կատարման հետ անհամատեղելի իրավական պաշտպանության որևէ միջոցի:
3. Եթե Վաճառողը ծանուցում է գնորդին այն մասին, որ նա կիրականացնի կատարումը որոշակի ժամկետում, համարվում է, որ նման ծանուցումը ներառում է նաև գնորդին ուղղված խնդրանք՝ նախորդ կետին համապատասխան իր որոշման մասին հայտնելու վերաբերյալ:
4. Վաճառողի հարցումը կամ ծանուցումը սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան ուժ չունեն, եթե դրանք գնորդի կողմից չեն ստացվել: