Անցնել բովանդակությանը
ՎԱՃԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 49

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 49

1. Գնորդը կարող է հայտարարել պայմանագիրը լուծելու մասին.

ա) եթե վաճառողի կողմից պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր ցանկացած պարտավորության չկատարումը հանդիսանում է պայմանագրի էական խախտում, կամ

բ) չմատակարարելու դեպքում, եթե վաճառողը չի մատակարարում ապրանքը գնորդի կողմից 47-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետում կամ հայտարարում է, որ նա չի իրականացնի մատակարարում այդ ձևով սահմանված ժամկետում:

2. Սակայն, այն դեպքում, երբ վաճառողը մատակարարել է ապրանքը, գնորդը կորցնում է պայմանագրի լուծման մասին հայտարարելու իր իրավունքը, եթե նա այդ չանի`

ա) մատակարարումը կետանցելու նկատմամբ՝ ողջամիտ ժամկետի ընթացքում, այն բանից հետո, երբ նա իմացել է, որ մատակարարումն իրականացվել է,

բ) մատակարարումը կետանցելուց բացի` պայմանագրի ցանկացած այլ խախտման նկատմամբ՝ ողջամիտ ժամկետի ընթացքում.

i. այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար այդպիսի խախտման մասին,

ii) գնորդի կողմից 47-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված լրացուցիչ ժամկետը լրանալուց հետո, կամ այն բանից հետո, երբ վաճառողը հայտարարել է, որ նա չի կատարի իր պարտավորությունները այդ լրացուցիչ ժամկետի ընթացքում, կամ

iii) վաճառողի կողմից 48-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան սահմանված ցանկացած լրացուցիչ ժամկետը լրանալուց հետո, կամ այն բանից հետո, երբ գնորդը հայտարարել է, որ նա չի ընդունի կատարումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։