ԳՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հոդված 55
Հոդված 55
Այն դեպքերում, երբ պայմանագիրն իրավաբանորեն վավերական ձևով է կնքվել, բայց դրանում ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի սահմանվում գինը, կամ չի նախատեսվում դրա որոշման կարգը, համարվում է, որ կողմերը, այլ բանի մասին որևէ ցուցումի բացակայության դեպքում, ենթադրել են այն գնի վրա հղումը, որը պայմանագրի կնքման պահին սովորաբար գանձվել է այդպիսի ապրանքների համար, որոնք համանման հանգամանքներում վաճառվում էին առևտրի համապատասխան ոլորտում: