ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 61
Հոդված 61
1. Եթե գնորդը չի կատարում պայմանագրով կամ սույն Կոնվենցիայով իր պարտավորություններից որևէ մեկը, վաճառողը կարող է`
ա) իրականացնել 62-65-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները,
բ) պահանջել վնասների հատուցումը, ինչպես դա նախատեսված է 74-77-րդ հոդվածներով:
2. Վաճառողի կողմից իրավական պաշտպանության այլ միջոցների իր իրավունքի իրականացումը չի զրկում նրան վնասների հատուցումը պահանջելու իրավունքից:
3. Դատարանի կամ արբիտրաժի կողմից գնորդին որևէ հետաձգում չի կարող տրամադրվել, եթե վաճառողը դիմում է պայմանագրի խախտումից իրավական պաշտպանության որևէ միջոցի: