ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 63
Հոդված 63
1. Վաճառողը կարող է գնորդի կողմից իր պարտավորությունները կատարելու համար սահմանել ողջամիտ տևողության լրացուցիչ ժամկետ:
2. Բացառությամբ այն դեպքերի, երբ վաճառողը ստացել է գնորդից ծանուցում այն մասին, որ նա չի իրականացնի կատարումը այդպիսի ձևով սահմանված ժամկետի ընթացքում, վաճառողը չի կարող այդ ժամկետում դիմել պայմանագրի խախտման հետ կապված իրավական պաշտպանության որևէ միջոցի: Վաճառողը, սակայն, դրանով չի զրկվում կատարման կետանցի համար վնասների հատուցումը պահանջելու իր իրավունքից: