ԳՆՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 4 · ՌԻՍԿԻ ԱՆՑՈՒՄԸ
Հոդված 67
Հոդված 67
1. Եթե առուվաճառքի պայմանագիրը նախատեսում է ապրանքի փոխադրում և վաճառողը պարտավոր չէ այն հանձնել որևէ որոշակի վայրում, ռիսկն անցնում է գնորդին, երբ առուվաճառքի պայմանագրին համապատասխան ապրանքը գնորդին փոխանցելու նպատակով հանձնվում է առաջին փոխադրողին: Եթե վաճառողը պարտավոր է ապրանքը հանձնել փոխադրողին որևէ որոշակի վայրում, ռիսկը չի անցնում գնորդին, քանի դեռ ապրանքը հանձնված չէ փոխադրողին այդ վայրում: Այն հանգամանքը, որ վաճառողը լիազորված է պահել ապրանքի տնօրինման փաստաթղթերը, չի ազդում ռիսկի անցման վրա:
2. Այնուամենայնիվ, ռիսկը գնորդին չի անցնում, քանի դեռ ապրանքը տվյալ պայմանագրի նպատակների համար հստակ նույնացված չէ պիտակավորման միջոցով, բեռնամատակարարման փաստաթղթերով, գնորդին ուղղված ծանուցագրով կամ այլ միջոցով: