Անցնել բովանդակությանը
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱՔԱՆԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 71

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71

1. Կողմը կարող է դադարեցնել իր պարտավորությունների կատարումը, եթե պայմանագիրը կնքելուց հետո ակնհայտ է դառնում, որ մյուս կողմը չի կատարելու իր պարտավորությունների զգալի մասը՝

ա) կատարումն իրականացնելու նրա ունակության կամ վարկունակության լուրջ անբավարարության արդյունքում, կամ

բ) պայմանագրի իրականացման կամ կատարման նախապատրաստման նրա վարքագծի արդյունքում։

2. Եթե վաճառողն արդեն ուղարկել է ապրանքը մինչ այն, երբ ի հայտ են եկել նախորդ կետում հիշատակված հիմքերը, նա կարող է խոչընդոտել ապրանքի հանձնմանը գնորդին, նույնիսկ եթե գնորդը տնօրինում է ապրանքն ստանալու իրավունք տվող փաստաթուղթը: Սույն կետը վերաբերում է միայն գնորդի և վաճառողի հարաբերություններում ապրանքի նկատմամբ իրավունքներին:

3. Կողմը, որը կասեցնում է կատարումը, անկախ այն բանից, դա արվում է մինչև ապրանքի ուղարկումը, թե դրանից հետո, պետք է անմիջապես դրա մասին ծանուցում տա մյուս կողմին և պետք է շարունակի կատարման իրականացումը, եթե մյուս կողմը տրամադրում է իր պարտավորությունների կատարման բավարար երաշխիքներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։