Հոդված 79
Հոդված 79
1. Կողմը պատասխանատվություն չի կրում իր պարտավորություններից յուրաքանչյուրի չկատարման համար, եթե ապացուցի, որ դա առաջացել է իր հսկողությունից դուրս խոչընդոտի պատճառով և որ նրանից չէր կարելի ողջամտորեն ակնկալել հաշվի առնել այդ խոչընդոտը պայմանագիրը կնքելիս կամ այդ խոչընդոտից խուսափելը կամ այն կամ դրա հետևանքները հաղթահարելը։
2. Եթե կողմի կողմից իր պարտավորության չկատարելը պայմանավորված է ամբողջ պայմանագրի կամ դրա մի մասին կատարման համար նրա կողմից ներգրավված երրորդ անձի կողմից պարտավորության չկատարման հետ, ապա այդ կողմն ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե`
ա) նա ազատվում է պատասխանատվությունից նախորդ կետի հիման վրա,
բ) նրա կողմից ներգրավված անձը նույնպես պատասխանատվությունից կազատվեր, եթե նշված կետի դրույթները կիրառվեին այդ անձի նկատմամբ:
3. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունից ազատվելը տարածվում է միայն այն ժամանակահատվածի վրա, որի ընթացքում գոյություն ունի տվյալ խոչընդոտը:
4. Այն կողմը, որը չի կատարում իր պարտավորությունը, պետք է ծանուցում տա մյուս կողմին խոչընդոտի և իր պարտավորության կատարման վրա դրա ազդեցության մասին: Եթե այդ ծանուցումը մյուս կողմի կողմից չի ստացվել ողջամիտ ժամկետում այն բանից հետո, երբ այդ խոչընդոտի մասին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար իր պարտավորությունը չկատարող կողմին, այդ վերջին կողմը պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք հանդիսանում են ծանուցումը չստանալու արդյունք:
5. Ոչինչ սույն հոդվածում չի խոչընդոտում կողմերից յուրաքանչյուրին իրականացնելու ցանկացած այլ իրավունքներ, բացի սույն Կոնվենցիայի հիման վրա վնասների հատուցման պահանջից: