Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 91

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 91

1. Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Համաժողովի եզրափակիչ նիստում. այն բաց կմնա բոլոր պետությունների կողմից ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատություններում՝ մինչև 1981 թվականի սեպտեմբերի 30-ը:

2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրած պետությունների կողմից:

3. Սույն Կոնվենցիան բաց է այն չստորագրած բոլոր պետությունների կողմից միանալու համար՝ դրա ստորագրման համար բացման ամսաթվից։

4. Վավերագրերը, ընդունման, հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։