Անցնել բովանդակությանը
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 94

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 94

1. Երկու կամ ավելի Պայմանավորվող պետություններ, որոնք սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառում են նման կամ համանման իրավական նորմեր, կարող են ցանկացած ժամանակ հայտարարել առուվաճառքի պայմանագրերի կամ դրանց կնքման նկատմամբ Կոնվենցիայի անկիրառելիության մասին այն դեպքերում, երբ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են այդ պետություններում: Այդպիսի հայտարարություններ կարող են արվել համատեղ կամ միակողմանի փոխադարձ հայտարարությունների միջոցով:

2. Պայմանավորվող պետությունը, որը սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ կիրառում է սույն Կոնվենցիային մասնակից չհանդիսացող մեկ կամ մի քանի պետության իրավական նորմերին նման կամ համանման իրավական նորմեր, կարող է ցանկացած ժամանակ հայտարարել առուվաճառքի պայմանագրերի կամ դրանց կնքման նկատմամբ Կոնվենցիայի անկիրառելիության մասին այն դեպքերում, երբ կողմերի առևտրային կազմակերպությունները գտնվում են այդ պետություններում:

3. Եթե այն պետությունը, որի նկատմամբ հայտարարություն է արվում նախորդ կետին համապատասխան, հետագայում դառնում է Պայմանավորվող պետություն, ապա արված հայտարարությունն այդ նոր Պայմանավորվող պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից ունի 1-ին կետին համապատասխան արված հայտարարության ուժ՝ պայմանով, որ այդ նոր Պայմանավորվող պետությունը միանում է այդ հայտարարությանը կամ անում է փոխադարձ միակողմանի հայտարարություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։