Հոդված 97
Հոդված 97
1. Ստորագրման ժամանակ սույն Կոնվենցիային համապատասխան արված հայտարարությունները վավերացման, ընդունման կամ հաստատման ժամանակ ենթակա են հաստատման:
2. Հայտարարություններն ու դրանց հաստատումները արվում են գրավոր ձևով և պաշտոնապես հայտնվում են ավանդապահին։
3. Հայտարարությունները ուժի մեջ են մտնում համապատասխան պետության համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Սակայն հայտարարությունը, որի մասին ավանդապահը ստանում է պաշտոնական ծանուցում այդպիսի ուժի մեջ մտնելուց հետո, ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից այն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը: 94-րդ հոդվածին համապատասխան արված փոխադարձ միակողմանի հայտարարությունները ուժի մեջ են մտնում ավանդապահի կողմից վերջին հայտարարությունն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը։
4. Ցանկացած պետություն, որը հայտարարություն է արել սույն Կոնվենցիային համապատասխան, կարող է հրաժարվել դրանից ցանկացած ժամանակ ավանդապահի անունով պաշտոնապես գրավոր ծանուցում ներկայացնելով: Այդպիսի հրաժարումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումն ստանալուց հետո վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:
5. 94-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարությունից հրաժարվելը այդպիսի հրաժարման ուժի մեջ մտնելու օրից առաջ է բերում նաև այլ պետության կողմից այդ հոդվածին համապատասխան արված ցանկացած փոխադարձ հայտարարության գործողության դադարեցում։