Հոդված 99
Հոդված 99
1. Սույն հոդվածի 6-րդ կետի պահպանման պայմանով սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տասներորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթը, ներառյալ 92-րդ հոդվածին համապատասխան արված հայտարարությունը պարունակող փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:
2. Եթե պետությունը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան տասներորդ վավերագրի կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան, բացառությամբ չընդունված մասի, սույն հոդվածի 6-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով, տվյալ պետության համար ուժի մեջ է մտնում նրա վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Այն պետությունը, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և, որը հանդիսանում է 1964 թվականի հուլիսի 1-ին Հաագայում կնքված «Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի կնքման վերաբերյալ միասնական օրենքի մասին» Կոնվենցիայի (Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964թ. Կոնվենցիա) մասնակիցը կամ 1964 թվականի հուլիսի 1-ին Հաագայում կնքված «Ապրանքների միջազգային առուվաճառքի մասին միասնական օրենքի վերաբերյալ» Կոնվենցիայի (Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիա) մասնակիցը կամ այդ երկու Կոնվենցիաների մասնակիցը, միաժամանակ չեղյալ է հայտարարում, կախված հանգամանքներից` Հաագայի մեկ կամ երկու Կոնվենցիաները` Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան և Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան` ծանուցելով այդ մասին Նիդերլանդների կառավարությանը:
4. Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունը, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և անում է կամ արել է 92-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն այն մասին, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 2-րդ Մասով, վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ չեղյալ է հայտարարում Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան` այդ մասին ծանուցելով Նիդերլանդների կառավարությանը:
5. Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունը, որը վավերացնում, ընդունում, հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան և անում կամ արել է 92-րդ հոդվածին համապատասխան հայտարարություն այն մասին, որ ինքը պարտավորված չի լինի սույն Կոնվենցիայի 3-րդ Մասով վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ չեղյալ է հայտարարում Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիան՝ այդ մասին ծանուցելով Նիդերլանդների կառավարությանը:
6. Սույն հոդվածի նպատակների համար սույն Կոնվենցիայի վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ դրան միանալը Պայմանագրերի կնքման մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի և Առուվաճառքի մասին Հաագայի 1964 թվականի Կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից ուժի մեջ չեն մտնում այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսի չեղյալ հայտարարումը, որը կարող է պահանջվել այդ պետություններից, վերջին երկու Կոնվենցիաների առնչությամբ ուժի մեջ չի մտել: Սույն Կոնվենցիայի ավանդապահը խորհրդակցություններ է անցկացնում Նիդերլանդների կառավարության հետ, որը հանդիսանում է 1964 թվականի Կոնվենցիաների ավանդապահը, որպեսզի այդ առթիվ ապահովի անհրաժեշտ համակարգում: