Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 15.

Նախատեսում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերի վնասվածքների և վիրավորման հետևանքները:

«Ա» կետին վերաբերում են նյարդերի ծանր վնասվածքների կամ վիրավորման հետևանքները՝ շարժիչ, զգացողության կամ սնուցման խիստ արտահայտված և կայուն խանգարումներով (մկանների խիստ արտահայտված ապաճում (ատրոֆիա), բազուկը՝ ավելի, քան 4սմ, նախաբազուկը՝ 3սմ, ազդրերը՝ 8սմ, սրունքները՝ 6սմ, կոնտրակտուրաներ, քրոնիկական տրոֆիկ խոցեր, զգացողության խանգարումներ և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ պարեզի դեպքում խիստ խանգարվում է նաև վերջույթի հիմնական ֆունկցիան:

«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքները՝ վերջույթի ֆունկցիայի չափավոր խանգարումով:

«Գ» կետին վերաբերում են նյարդերի ախտահարման այն հետևանքները, երբ դրանց ֆունկցիան գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, իսկ գոյություն ունեցող մնացորդային երևույթները, որպես զգացողության աննշան արտահայտված խանգարումներ և մկանների ուժի ոչ մեծ թուլություն, գործնականում չեն սահմանափակում վերջույթի ֆունկցիան:

Զինծառայողների մոտ հյուսակների և ծայրամասային մագիստրալ նյարդերի (միջնակ, ծղիկային, ճաճանչային, մեծ ոլոքային և նրբոլոքային) լրիվ վնասման դեպքում (հաստատված ԷՆՄԳ-ով), փորձաքննությունը կատարվում է 30, իսկ ոչ լրիվ վնասման դեպքում՝ 90 օրվա ընթացքում՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից (չափավորը՝ «Բ», իսկ աննշանը՝ «Գ» կետով):

«Դ» կետին են վերաբերում այն վիճակները, երբ աշխատունակության լրիվ վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Արձակուրդից հետո շարային ծառայության կամ զինվորական մասնագիտական ծառայության պիտանիության մասին որոշումն ընդունվում է՝ ելնելով ֆունկցիաների խանգարման արտահայտվածության աստիճանից, համաձայն այս հոդվածի համապատասխան կետերի: Զորակոչիկներին տրվում է տարկետում մինչև 6 ամիս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։