Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 62. և 63. Խուլհամրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում կամ խուլհամրերի կազմակերպություններում:

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 62 և 63. Խուլհամրությունը պետք է հաստատված լինի բուժհիմնարկներում կամ խուլհամրերի կազմակերպություններում:

Լսողության իջեցման աստիճանը որոշելիս, բացի սովորական շշուկային խոսքի հետազոտությունից, անհրաժեշտ են կրկնակի հատուկ հետազոտություններ՝ խոսակցական կամ շշուկային խոսքի, կամերտոնի և տոնալ սահմանային և համակարգչային դրդված լսողական պոտենցիալներով (ԿՍՎՊ) աուդիոմետրիայի կիրառմամբ ականջների բարոֆունկցիայի պարտադիր որոշմամբ:

Լսողությունը մեկ անգամ ստուգելը բավարար չէ փորձաքննվողի գանգատների միատեսակությունը և ճիշտ լինելը պարզելու համար: Մեկ կամ երկու ականջների լիակատար խլությունն ախտորոշելու համար օգտվում են խլության գնահատման օբյեկտիվ հնարքներից՝ կիրառում են Բարանի ճչանակի մեթոդը, Պոպովի, Գովսեևի, Շտենգերի, Խիլովի և ուրիշների փորձերը:

Ծանրալսություն ունեցող զինծառայողներին աշխատանքի և պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում այդ թերությունը:

Զինվորական ծառայության համար պիտանիության անհատական գնահատման ժամանակ նկատի են առնվում զինծառայողի ծառայության կոնկրետ պայմանները, հրամանատարության բնութագիրը և լսողության ֆունկցիոնալ հետազոտության տվյալները՝ լսելիությունն ստուգելով ականջակալներով կապի էլեկտրաակուստիկ միջոցներով (հեռախոս, ռադիոկապ):

Ռադիոտեղորոշիչ կայանում օպերատորի զինվորական մասնագիտական ծառայության համար ծանրալսում ունեցող զինծառայողների պիտանիությունը որոշվում է անհատապես:

Լսողությունը լավացնող վերականգնողական վիրահատություններից հետո III սյունակով փորձաքննվողներն առանձին դեպքերում հիվանդության պատճառով արձակուրդի կարիք ունեն՝ ըստ 69-րդ հոդվածի: Արձակուրդից հետո զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշվում է համաձայն սույն հոդվածի «Ա» կամ «Բ» կետերի՝ կախված բուժման արդյունքներից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։