Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 68

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 68.

«Բ» կետին են վերաբերում կայուն, երկարատև, կանոնավոր բուժման դժվար ենթարկվող աֆոնիաները, ֆունկցիայի կայուն խանգարումներով քրոնիկական հիպերտրոֆիկ լարինգիտը, ձայնալարերի նախաքաղցկեղային հիվանդությունները:

Թեթև կակազություն և թլվատություն ունեցող զորակոչիկները և զինծառայողները ճանաչվում են պիտանի ծառայությանը սահմանափակումով: Նրանք սերժանտների և ավագների պատրաստման ուսումնական զորամասեր չեն ուղարկվում, ինչպես նաև չեն նշանակվում ռադիոտեղորոշիչ կայանների օպերատորներ, կապավորներ:

Կակազության դեպքում փորձաքննվողը ենթարկվում է հիմնավոր հետազոտության: Պիտանիության մասին փորձագիտական որոշումը կայացվում է զինկոմիսարիատից, մինչև զորակոչվելն ուսման կամ աշխատանքի վայրից ստացված փաստաթղթերի, ինչպես նաև նյարդաբանի, հոգեբույժի և օտոլարինգոլոգի (հնարավորության դեպքում նաև լոգոպեդի) խորհրդատվության հիման վրա: Կակազության արտահայտվածության աստիճանը որոշվում է տարբեր պայմաններում խոսելու ֆունկցիայի վիճակի դինամիկ հսկողությամբ և գնահատվում է հիվանդության դրսևորման ամենացայտուն պահերով: Փորձագիտական ախտորոշման համար էական նշանակություն ունի հրամանատարության բնութագիրը և ցուցումը, թե կակազությունը որքանով է անդրադառնում փորձաքննվողի ծառայողական պարտականությունների կատարման վրա:

«Գ» կետին են վերաբերում ֆունկցիոնալ ծագման դիսֆոնիաները (միոգեն, նեյրոգեն, սպաստիկ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։