Հոդված 89
Հոդված 89.
«Բ» կետին վերաբերում են պսորիազի սահմանափակ, բայց խոշոր օջախները գլխի և մաշկի բաց մասերի վրա (մեծ են հիվանդի ձեռքի ափի և դրանից ավելի մեծ չափերի օջախները):
Բազմաթիվ գնդաձև պզուկները թարախակույտային քրոնիկական պիոդերմիաների ախտանշան են:
Հաճախակի կրկնվող մաշկային հիվանդություններ են համարվում այն տեսակները, որոնց դեպքում սրացումները տեղի են ունենում տարեկան առնվազն երկու անգամ: Մաշկային հիվանդությունների տարածված տեսակներին բնորոշ է մաշկածածկույթի զգալի մասում տարածված ցանը:
Մաշկային հիվանդությունների սահմանափակ ձև ասելով նկատի են առնվում մարմնի տարբեր տեղերում ախտահարված և ոչ մեծ չափերի հատուկենտ օջախները:
Պսորիազի, սովորական իխտիոզի (քսերոդերմիա, հասարակ, մազապարկային կեռատոզ)՝ լրիվ ռեմիսիայի շրջանում գտնվող մանր եզակի օջախների՝ բուժհիմնարկում հաստատված առկայությունն արգելք չէ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու համար, սակայն հակացուցված է զորակոչիկներին օդադեսանտային և սահմանապահ զորքեր, քիմիական զորամասեր ուղարկելու, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների և ՀՎԲՄ հետ աշխատելու համար: II սյունակով փորձաքննվողները ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանի չեն:
Զինվորական ծառայության զորակոչվելու և ՌՈՒՀ-եր ընդունվելու համար սեբորեան հակացուցված չէ: