Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 55

գործել է մինչև 2013-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 55.

Գիշերամիզությամբ տառապող զորակոչիկները և զինծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման և բուժման:

Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր՝ ուրոլոգի և նյարդաբանի մասնակցությամբ: Հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում կմախքի (թուրքական թամբ, ողնաշարի գոտկային հատված), արտաքին սեռական օրգանների վիճակին (ֆիմոզ, խուղակներ, միզատար խողովակի զարգացման արատներ), միզասեռական համակարգի զարգացման անոմալիաներին: Բացի դրանից, անպայման հետազոտվում է դիուրեզը (գիշերային, ցերեկային), միզապարկի ծավալն ու ձևը (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա): Եթե գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններից է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:

Եթե հսկողությունն ու կրկնակի հետազոտությունները, ինչպես նաև զինկոմիսարիատից ստացված տվյալները, հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ բուժման արդյունքը դրական չէ, ապա գիշերամիզության հաճախակի դրսևորումներով տառապող զորակոչիկները և ժամկետային զինծառայողները խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:

Այն զորակոչիկները, որոնց գիշերամիզության մասին նշված է միայն անամնեզում և վերջին երեք տարվա ընթացքում այն նրանց մոտ չի նկատվել, ճանաչվում են շարային ծառայության համար պիտանի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։