Հոդված 36
Հոդված 36.
Սկոլիոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.
● 1-ին աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-22 աստիճան,
● 2-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան,
● 3-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան,
● 4-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:
Կիֆոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.
● նորմա՝ մինչև 35 աստիճան,
● 1-ին աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան,
● 2-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան,
● 3-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան,
● 4-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 80-ից ավելի աստիճան:
Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի՝ ռենտգեն-նկարի համար նաև ձեռքերը պարանոցին դրված):
«Ա» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)՝ կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն) և ԱՇՖ-ի 3-րդ աստիճանի խանգարումով կամ առանց դրա (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք, անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, փորձաքննվում են ըստ «Ա» կետի), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները՝ ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով՝ միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան ավելի, քան 60 օր), դիսպանսեր հսկողության տվյալներով և հրամանատարության բնութագրերով:
«Ա» կետին են նաև վերաբերում ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորեդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, 2 և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները՝ սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես՝ «Բ» կետի համաձայն:
Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով՝ պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:
«Բ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին ու ձեռքբերովի վերջնական ծռվածությունները, արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզ, Շոյերման-Մաոյի հիվանդությունը՝ համակցված տարածված սպոնդիլոարթրոզով (տարածված սպոնդիլոարթրոզ է կոչվում այն դեպքը, երբ պրոցեսում ներգրավված են 3-ից ավելի ողեր):
II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան)՝ կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն) ու ԱՇՖ-ի II աստիճանի խանգարումով կամ առանց դրա, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «Գ» կետով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստիոխոնդրոզը՝ բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, բայց առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային հետազոտությամբ), I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, իսկ III սյունակով փորձաքննվողների համար՝ II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, երկու և ավելի ողերի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով՝ անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները (I սյունակով փորձաքննվողների համար): Այս կետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի արտահայտված ձևախախտումները՝ անգամ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման:
«Գ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-22 աստիճան)՝ աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ ոչ արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզը) սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը: Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները մինչև 15 կգ:
III սյունակով փորձաքննվողների համար ողերի մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ըստ 38-րդ հոդվածի «Դ» կետի, հերթական փորձաքննությունը կատարվում է «Բ» կետի համաձայն:
Ողի մարմնի կոտրվածքից 2 տարի հետո ողնաշարի ֆունկցիան աննշան խախտող փոփոխությունների դեպքում զորակոչիկները ճանաչվում են պիտանի ծառայությանը՝ սահմանափակումով:
Ողի մարմնի կոտրվածքի դեպքում, եթե անատոմիական խախտում չկա, զորակոչիկներին տրվում է տարկետում երկու անգամ՝ 1-ական տարով, որից հետո վերափորձաքննություն:
Ողի մարմնի սեպաձև կոտրվածքների դեպքում, անկախ ֆունկցիայի խախտման չափից, զորակոչիկները փորձաքննվում են «Բ» կետով: Եթե կա ողնաշարի ֆունկցիայի խախտում, ապա զորակոչիկները փորձաքննվում են «Ա» կետով:
«Դ» կետին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները՝ առանց ֆունկցիայի խանգարման:
Վերտեբրոբազիլիար անբավարարվածության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև 11-րդ հոդվածը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում՝ 16-րդ հոդվածը:
Պարանոցային օստեոխոնդրոզին հատուկ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 2-3սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլխի պտտմանը: Առաջացած ցավերը (նաև գլուխն ուսին դրած վիճակում) վկայում են պարանոցային օստեոխոնդրոզի առկայության մասին: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն չեն խանգարում քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):
(36-րդ հոդվածը փոփ. 31.08.12 N 911-Ն)