Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 80
Հոդված 80.
Այս հոդվածին վերաբերում են երկկողմանի և միակողմանի աֆակիան և արտիֆակիան՝ անկախ տեսողության սրությունից, ինչպես նաև ոսպնյակի երկկողմանի և միակողմանի հոդախախտերը և կիսահոդախախտերը՝ անկախ տեսողության սրությունից:
Մեկ աչքի աֆակիան համարվում է երկկողմանի, եթե երկրորդ աչքի ոսպնյակը մթագնած է, որն այդ աչքի տեսողության սրությունն իջեցնում է մինչև 0,4 և ավելի ցածր:
Զույգ աչքի ինտրաօկուլյար կորեկցիայի դեպքում III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես՝ կախված աչքերի ֆունկցիայից: Ինտրաօկուլյար կորեկցիա ունեցող անձինք պիտանի չեն ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: