Հոդված 42
Հոդված 42.
«Ա» կետին վերաբերում է նաև վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի ցանկացած հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը: Այս դեպքում ըստ III սյունակի փորձաքննվողների համար կիրառվում է «Բ» կետը:
«Բ» կետին է վերաբերում մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:
Ոտքի մատի բացակայությունը համարվում է մատի բացակայություն՝ ոտնաթաթի ֆալանգային հոդի մակարդակով: Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:
Ոտքի մեկ մատի բացակայության դեպքում, բացի առաջին մատի բացակայությունից, պիտանիությունը շարային ծառայության և ՌՈՒՀ ընդունվելու համար չի սահմանափակվում: Ոտքի առաջին մատի բացակայության դեպքում II սյունակով փորձաքննվողները պիտանի չեն: