Հոդված 79
Հոդված 79.
Աչքի ակոմոդացիայի սպազմի կամ կաթվածի դեպքում հետազոտությունն անհրաժեշտ է կատարել նյարդաբանի, թերապևտի և այլ մասնագետ-բժիշկների մասնակցությամբ: Բուժումը, կախված էթիոլոգիայից, անց է կացվում ակնաբուժական, նյարդաբանական և թերապևտիկ ստացիոնարներում: Փորձագիտական որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Աչքի ակոմոդացիայի վիճակը գնահատում են բացարձակ և հարաբերական ակոմոդացիայի հետազոտման մեթոդներով:
«Ա» կետին վերաբերում է ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի սպազմը, եթե հետազոտման ընթացքում ստատիկ ռեֆրակցիան 1%-անոց ատրոպինի սուլֆատի լուծույթով (1 կաթիլից օրը 2 անգամ) 5-7-օրյա ցիկլոպլեգիայի բարձրության ֆոնի վրա պակասում է սկզբնական տվյալներից 5,0 D և ավելի, իսկ ատրոպինի կաթեցման ավարտից 14-21 օր հետո հետցիկլոպլեգիկ ռեֆրակցիան նորից բարձրանում է՝ հասնելով մինչցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի մակարդակին կամ նրանից պակաս՝ 1,0 D-ից ոչ ավելի: Ընդ որում, տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի ստատիկ ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի 85-րդ «Բ» հոդվածում նշված տեսողության սրությանը:
«Ա» կետին է վերաբերում նաև ախտորոշված և նախկինում բուժված ակոմոդացիայի կաթվածը և կիսակաթվածը (պարեզ), եթե պրոքսիմետրիկ մեթոդով հետազոտման ընթացքում պիլոկարպինի հիդրոքլորիդի 1%-անոց լուծույթի 3-օրյա կաթեցումից հետո (1 կաթիլից օրը 2 անգամ) տեսողության մոտակա պարզ կետը շարունակում է մնալ աչքից 60սմ ավելի հեռու: Ընդ որում, տեսողության սրությունը հեռվի համար բինօկուլյար տանելի կորեկցիայով (որը չպետք է գերազանցի հայտնաբերված ռեֆրակցիայի չափը) պետք է համապատասխանի 85-րդ «Բ» հոդվածում նշված տեսողության սրությանը կամ բինօկուլյար տեսողության սրությունը մոտիկի համար առանց կորեկցիայի չգերազանցի 0,4-ը:
«Բ» կետին վերաբերում են նախկինում հաջող բուժված ակոմոդացիայի (ոչ կայուն) սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, ինչպես նաև կայուն սպազմի այն դեպքերը, որոնք չեն համապատասխանում սույն հոդվածի «Ա» կետին:
Ակոմոդոպաթիայով անձանց փորձաքննությունը կատարվում է վերջին 6 ամսվա ընթացքում ստացած ստացիոնար բուժումից հետո: Ստացիոնար բուժումից հրաժարվելու դեպքում որոշումն ընդունվում է սույն հոդվածի «Բ» կետով:
Ակոմոդացիայի սպազմը, կաթվածը և կիսակաթվածը, անկախ արտահայտվածության աստիճանից, հակացուցված են ՌՈՒՀ-եր ընդունվելու համար: